armenpress.amՓարիզի Սեն գետը 1923 թվականից ի վեր առաջին անգամ վերաբացվել է հանրային լողի համար։ Սենի մաքրման համար վերջին տարիներին գործադրվել են մեծածավալ ջանքեր։
Մասնավորապես, անցյալ տարի գետի ջրի որակի բարելավման նպատակով ներդրվել է ավելի քան 1.4 միլիարդ եվրո։ Սա իրականացվել է դեռևս 1988 թվականին նախագահ Ժակ Շիրակի տված խոստման իրագործման շրջանակում՝ գետում լողը հնարավոր դարձնելու համար։
Հուլիսի 5-ի առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին, մի քանի տասնյակ մարդ առաջինը ցատկել է Սեն, նշանավորելով այս խորհրդանշական իրադարձության մեկնարկը։
Հանրային լողի համար գծանշվել են երեք հիմնական տարածքներ՝ Էյֆելյան աշտարակի մոտ, Սուրբ Աստվածամոր տաճարի հարևանությամբ և քաղաքի արևելյան հատվածում։ Տարածքներում տեղադրվել են հանդերձարաններ, ցնցուղներ, փրկարարական հսկողություն, և թույլատրվում է միաժամանակ մինչև 300 մարդու այցելություն։
Մինչև օգոստոսի վերջը լողավազանները որոշակի ժամերի անվճար հասանելի կլինեն 10 կամ 14 տարեկանից բարձր անձանց համար՝ կախված տարածքից։ Տարածքներում մշտական հերթապահություն կիրականացնեն փրկարարական ծառայությունները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։