Միքայել Աջապահյանի մեղադրանքը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան | 1lurer.am

1lurer.am

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով: Դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա շփումները: Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Աջապահյանի հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն: Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն