Մոսկվան ու Թեհրանը մտադիր են շարունակել համակարգված աշխատանքը Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերում. ՌԴ ԱԳՆ | armenpress.am |

armenpress.am  Մոսկվան և Թեհրանը հանձնառու են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արտաքին քաղաքականության հետագա սերտ համակարգմանը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը։

«Հաստատվել է Մոսկվայի և Թեհրանի անսասան հանձնառությունը՝ Մերձավոր Արևելքի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արտաքին քաղաքականության հետագա սերտ համակարգմանը»,-ասված է հաղորդագրության մեջ, որտեղ մանրամասներ են ներկայացվում ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի միջև տեղի ունեցած հանդիպումից։

Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի առաջնահերթ հարցերի շուրջ՝ կապված Մերձավոր և Միջին Արևելքում լարվածության վերջին կտրուկ սրման հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով