ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

 

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կընդունեն նաև Երևանում։

Մասնավորապես՝

օգոստոսի 25-ին և 26-ին՝ ժամը 10։00-16։00-ը,

Նոր-Նորք (հասցե՝ Նոր Նորքի 1-ին զանգված, Բորյան փող., 1 շենք),

Շենգավիթ (հասցե՝ Գարեգին Նժդեհի փող., 27 շենք),

Աջափնյակ (հասցե՝ Շինարարների փողոց, 10/1)

​շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև