Նեթանյահուն ասել է, որ միշտ դիմադրելու է Պաղեստին պետության ստեղծմանը |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Պաղեստինի պետականության հեռանկարը Գազայում Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ավարտից հետո՝ խոստանալով այդ հարցում դիմակայել Միացյալ Նահանգներին, որի ղեկավարությունը հրապարակավ հայտարարություններում նշել է, որ Իսրայելի կողքին պետք է նաև Պաղեստին պետություն ստեղծվի, գրում է timesofisrael.com-ը:

Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը Միացյալ Նահանգներին ասել է, որ դեմ է Գազայում հակամարտության ավարտից հետո Պաղեստին պետության ստեղծմանը:

Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքացիների մեծ մասը դեմ է պաղեստինյան պետության ստեղծմանը, և ինքը միշտ կդիմադրի դրան:

Մամուլի ասուլիսում Նեթանյահուն խոստացել է շարունակել հարձակումը Գազայում «մինչև լիակատար հաղթանակ»՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և մնացած իսրայելցի պատանդների վերադարձը, ավելացնելով, որ դա կարող է տևել «ավելի շատ ամիսներ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով