hetq.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տվյալները և վճարել փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
«Հրապարակը» 2025թ. հոդված է հրապարակել այն մասին, որ երկրի առաջնորդը պետք է համապատասխանի պահանջների լայն շրջանակի, օրինակ՝ լինի գրագետ, խելացի, շրջահայաց և բարոյական: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է պարզել՝ դավաճանում է նա կնոջը, թե չէ։
Այս և հոդվածում տեղ գտած այլ արտահայտությունները Ն. Փաշինյանը համարում է զրպարտություն։ Վարչապետը 2025թ. հունիսի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր, որ «Հրապարակ» թերթին անպայման դատի կտա՝ ապացուցելու, որ ընտանեկան և հոգևոր կյանքն իր համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։
Վարչապետի գրառման տակ մեկնաբանություն էր կատարել «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմիննե Օհանյանը. «Այսինքն, դու հարցադրումներ անելու իրավունք ունես, Կաթողիկոսին ամեն օր կարող ես հարցնել` ասա` կուսակրո՞ն ես, թե չէ… իսկ «Հրապարակի» հոդվածագիրը նման իրավունք չունի»։
Հուլիսի 4-ին հայցադիմումը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և մակագրվել դատավոր Նելլի Հարությունյանին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։