«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան գործով՝ ՀՔԱՎ-ն արդյունավետ քննություն է պահանջում

ՀՔԱՎ. 2025թ. ապրիլի 20-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ Զ․ Խ․-ի դին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Խաչատրյանը ինքնասպան է եղել՝ ինքնաշեն պարանով։

Մահացածի իրավահաջորդի ներկայացուցիչ հանդիսացող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանները դեռևս մայիսի 20-ին դիմել են վարույթն իրականացնող մարմնին՝ պահանջելով իրենց ճանաչել  որպես գործով լիազոր ներկայացուցիչներ։ Դիմումն առ այսօր որևէ արձագանք չի ստացվել։

Ազատությունից զրկված անձանց մահվան յուրաքանչյուր դեպքով պետք է իրականացվի  արագ, անկախ և արդյունավետ քննություն՝ համաձայն ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների։ Պետությունն ունի դրական պարտավորություն՝ պաշտպանելու կալանավորված անձանց կյանքի իրավունքը, և այդ իրավունքի խախտման դեպքում,  ապահովելու մահվան հանգամանքների լիարժեք բացահայտումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև