Շուրջ 180.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հողամասը վերադարձվել է Հովտաշատ բնակավայրին․ դատախազություն

Քրեական վարույթի նախաքննության փուլում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդն անցկացվել է ձևական, որի հիման վրա՝ հողամասն օրենքով սահմանված կարգի խախտմամբ, շուկայականից էականորեն ցածր գնով դուրս է բերվել համայնքի գույքային ֆոնդից, ապա ապօրինի ճանապարհով դարձել է Հովտաշատ բնակավայրի նախկին ղեկավարի որդու սեփականությունը:

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով