Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր | shantnews.am

shantnews.am

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Reuters-ը։

Ըստ տեղեկությունների՝ անձնակազմի բոլոր անդամները, այդ թվում՝ երկու օդաչուները, զոհվել են։

Մի-17 ուղղաթիռը մարդասիրական օգնություն էր տեղափոխում ուժեղ անձրևներից տուժած շրջաններին։ Այն կործանվել է վատ եղանակային պայմանների պատճառով:

Խայբեր-Պախտունխվա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ տարածաշրջանում սգո օր է հայտարարվել, և ազգային դրոշները կիջեցվեն։ Վթարի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր, իսկ զոհերը կհուղարկավորվեն զինվորական պատիվներով։

Պակիստանում այժմ ուժեղ անձրևներ են։ Շատ շրջաններում ավերվել են տներ և տրանսպորտային ենթակառուցվածքներ, վնասվել են բազային կայաններ, ինչը բջջային կապի խափանումների պատճառ է դարձել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն