Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:
Պապիկյանն ու Սինան քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: