Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Առաջին կանգառը Քասախ բնակավայրն էր, որտեղ նախատեսված է վերակառուցել մոտ 18.4 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 900 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 4.5 կմ երկարությամբ մուտքագիծ: Ծրագրի արդյունքում ակնկալվում է տնտեսել 30 լ/վրկ ջրաքանակ:

Հաջորդ կանգառը Պռոշյանն էր, որտեղ նախատեսված է վերակառուցել մոտ 20.6 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 1200 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 7.2 կմ երկարությամբ մուտքագիծ: Այս ծրագրի արդյունքում ակնկալվում է տնտեսել 40 լ/վրկ ջրաքանակ, բնակիչներին ապահովել կանոնավոր ջրամատակարարմամբ:

Նմանատիպ աշխատանք էր իրականացվում նաև Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում։ Այստեղ նախատեսված է վերակառուցել մոտ 7.9 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 500 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 3.5 կմ երկարությամբ մուտքագիծ:

Այց է կատարվել նաև Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայրում, որտեղ հիմնովին վերակառուցվում է բաշխիչ ցանցը։ Նախատեսված է վերակառուցել մոտ 12.8 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 700 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 4.2 կմ երկարությամբ մուտքագիծ:

Բոլոր շինհրապարակներում նախարարը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված գրաֆիկով, բարձր որակով, ինչպես նաև հետևողական լինել ջրագծերի անցկացման պատճառով քանդված ճանապարհահատվածներն արագ ասֆալտապատելու հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև