ՌԴ-ի կողմից Կիևի վրա հարձակման ժամանակ հրթիռի պայթյունից վնասվել է Ադրբեջանի դեսպանատան շենքը | factor.am

factor.am

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գիշերը  արձակված հրթիռներից մեկը ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա։Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչության մոտ ընկած հրթիռը հրդեհ և ուժեղ պայթյուն է առաջացրել։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, որ  օգոստոսի 28-ին մոտավորապես ժամը 3-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ենթարկվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ հրթիռներից մեկի պայթյունի հետևանքով շենքը վնասվել է։

Որոշ պատուհանների ապակիներ են  կոտրվել, իսկ հյուպատոսական բաժնի շենքի տանիքին ճաքեր  առաջացել։

«Դեսպանատան աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։ Մեր դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը»,-ընգծել է Հաջիզադեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև