factor.am Խարկովի վրա ռուսական անօդաչու սարքերի կողմից առավոտյան երկու հարվածների հետևանքով վիրավորվել է 69 մարդ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Տեղական ժամանակով ժամը 10:00-ից հետո երկրորդ անօդաչու թռչող սարքի հարձակման տուժածների թիվը հասել է 33-ի, նրանց թվում երեք երեխա կա, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը: Հարված է հասցվել նաև բնակելի շենքի:
Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերը հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև տարածաշրջանային զորակոչի և սոցիալական աջակցության կենտրոնի (զինկոմիսարիատ) շենքի վրա։ Նշվում է, որ հարձակման հետևանքով երեք զինծառայող է վիրավորվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: