ՌԴ-ն ու Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են իրականացրել | factor.am

factor.am  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիևը Մոսկվային է հանձնել ռուս ռազմագերիների ևս մեկ խմբի՝ փոխարենը Կիևին փոխանցել մի խումբ ուկրաինացի ռազմագերիների։

Նախարարության տվյալներով՝ փոխանակումը տեղի է ունեցել «հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական  պայմանավորվածությունների համաձայն»։ Գերատեսչությունը չի հայտնել, թե քանի մարդ է մասնակցել փոխանակմանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է փոխանակումը։

«Մեր մարդիկ տանն են։ Նրանց մեծ մասը ռուսական գերության մեջ էր 2022 թվականից ի վեր», – տելեգրամում  գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ այդպիսով հաստատելով Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում գերիների փոխանակման նոր փուլը։ Սա հունիսի 9-ին սկսված լայնածավալ փոխանակման ութերորդ փուլն է։

Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով