factor.am Ինքնասպան է եղել Ռոման Ստարովոյտը, որն այսօր ազատվել էր Ռուսաստանի տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ուժայիններին մոտ «112», Shot և Mash տելեգրամ ալիքները: Shot-ը գրում է, որ Ստարովոյտի մարմնի մոտ հրազեն է հայտնաբերվել, գրում է Meduza-ն։
Կոմերսանտը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է, որ Ստարովոյտին մահացած են գտել հրազենային վնասվածքով Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքում: Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը RTVI-ին տված մեկնաբանության մեջ նույնպես հայտարարել է, որ նախկին նախարարն ինքնասպան է եղել։
«Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչության քննչական մարմինները աշխատում են դեպքի վայրում՝ պարզելով միջադեպի հանգամանքները։ Հիմնական վարկածը ինքնասպանությունն է»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում։
112-ի տվյալներով՝ Կուրսկի նախկին նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը, որը ձերբակալվել էր Ուկրաինայի հետ սահմանին պաշտպանական կառույցների կառուցման ընթացքում բյուջեից առնվազն մեկ միլիարդ ռուբլու գողության գործով հարուցված քրեական գործով, ցուցմունք է տվել Ստարովոյտի դեմ։
Հավելենք, որ հուլիսի 7-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռոման Ստարովոյտին ազատել էր տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Ստարովոյտն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի մայիսից։ Մինչ այդ, 2018 թվականի հոկտեմբերից նա ղեկավարում էր Կուրսկի մարզը։ Մարզի ղեկավարի պաշտոնում նրան փոխարինել է Ալեքսեյ Սմիրնովը։
Շարունակությունը՝ սկբնզաղբյուր կայքում: