Ռուսական ԶԼՄ-ներ. կրտսեր Ալիևը մոտ 1 մլն ռուբլի է պարտք Ռուսաստանին

azatutyun.am Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև օրեր շարունակվող դիվանագիտական սկանդալի ֆոնին՝ ռուսական մի շարք լրատվամիջոցներ այսօր հաղորդեցին, թե նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, մոտ մեկ միլիոն ռուբլի է պարտք Ռուսաստանին։ Ըստ այդ հրապարակումների՝ կրտսեր Ալիևը չի վճարել հարկերը Մոսկվայի մերձակայքում գտնվող շքեղ առանձնատան համար։

Ռուսական ամենահայտնի Տելեգրամ ալիքներից մեկը՝ Mash-ը, մասնավորապես, պնդում է, թե 27-ամյա Հեյդար Ալիևը «Մայնդորֆի այգիներ» կոչվող տարածքում 1600 քառակուսի մետր սեփականություն ունի, որի չվճարված գույքահարկն այս պահին կազմում է 946 հազար ռուբլի`մոտ 120 հազար դոլար։ Ըստ ռուսական աղբյուրների, տեղի հարկային ծառայության աշխատակիցներն արդեն մի քանի անգամ այս հարցով դիմել են դատարան և անգամ գումարը հարկադիր գանձելու թույլտվություն ստացել, սակայն այն իրագործել չեն կարողացել, քանի որ Հարկադիր կատարումն ապահովող դաշնային ծառայության կայքում Իլհամ Ալիևի որդու ծննդյան օրը նշված է սխալ՝ նրա անձնագրային տվյալներից մեկ օրով տարբեր։

Եկատերինբուրգի դատարանն, իր հերթին, այսօր ադրբեջանական ծագում ունեցող ութերորդ կասկածյալին է ձերբակալել՝ տարիներ առաջ տեղի ունեցած սպանության հետքերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով