Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններին զուգահեռ՝ Ռուսաստանը անցած գիշեր Ուկրաինայի դեմ այս տարվա ընթացքում ամենազանգվածային հարձակումներից մեկն է իրականացրել՝ 574 անօդաչու թռչող սարքերի և 40 բալիստիկ ու թևավոր հրթիռների գործադրմամբ, հաղորդում է Կիևը։
Թիրախում են եղել երկրի արևմտյան շրջանները, որտեղ, ենթադրաբար, պահվում է արևմտյան դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության մեծ մասը։
Պաշտոնյաների տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ 15-ը։
Ռուսական հարվածներից տուժել է նաև Հունգարիայի սահմանի մոտ գտնվող էլեկտրոնիկայի գործարանը, որը Ուկրաինայում ամերիկյան ամենամեծ ներդրումներից է։