Ռուսաստանի հյուպատոսը հանդիպել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի ղեկավարի և գլխավոր խմբագրի հետ | 1lurer.am

1lurer.am  Ռուսաստանի հյուպատոսը հանդիպել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի հետ. նրանք ապահովված են դեղորայքով և սննդով՝ հայտնել է «Սպուտնիկ» գործակալությունը:

Նշվում է, որ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր հինգ աշխատակիցներին ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանին հաջողվել է ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնել Բաքվում պահվող ռուսաստանցիներին հյուպատոսական աջակցություն տրամադրելու հարցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև