Հետագա մեր քայլերի մասին մենք հանդես կգանք հայտարարություններով, որ սա մեծ ճանապարհի սկիզբն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 4–ին, ԱԱԾ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
«Պետք է ինչ–որ կերպ անարդարությանը հավասարակշռել, ու մեր ճանապարհը դրա մի քայլն է։ Հետագայում ես մենք կտեղեկացնենք մյուս քայլերի մասին ու նաեւ լրագրողներից, պատկան մարմիններից, բազմահազար մարդկանցից, որ այստեղ էին, բոլորից շնորհակալ ենք շատ։ Մենք զարմացած ենք մարդկանց թվից։ Մենք զգում ու տեսնում ենք, թե ինչ մեծ աջակցություն կա, ու տեսնում ենք, թե ինչ տեսակի հակակրանք կա այս գործելաոճի հանդեպ»,– ասաց նա։