Սերժ Սարգսյանը՝ ընտրություններին մասնակցելու, Կարապետյանի ուժի հետ համագործակցելու մասին | azatutyun.am

azatutyun.am

Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չունի 2026թ. ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա շեշտեց՝ ՀՀԿ-ի օրակարգը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է:

«Պատիվ ունեմ»-ի առաջ մղվող իմպիչմենթը քաղաքական օրակարգ չդարձավ, բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգն այսօր գոյություն չունի, և չի նշանակում, որ մենք չենք շարունակելու այդ օրակարգով առաջ շարժվել», – հավելեց ՀՀԿ առաջնորդը:

Հարցին, թե համագործակցության եզրեր տեսնո՞ւմ են գործարար Սամվել Կարապետյանի նոր ձևավորվող ուժի հետ, Սարգսյանը պատասխանեց. «Մենք ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում ենք, եթե այդ մեթոդները մեզ համար ընդունելի են: Ինչ վերաբերում է պարոն Սամվել Կարապետյանին, ապա ես եմ նրան խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ձեռք բերի ՀԷՑ-ը, որովհետև շատ վատ վիճակում էին, և պետք էր մարդ, ով սրտացավություն կցուցաբերի»:

Ինչ վերաբերում է վաշինգտոնյան պայմանավորվածություններին, ապա Սարգսյանն ասաց, որ դա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ ասք այն մասին, թե ինչպես «կապիտուլյանը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջը»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև