ԱՄՆ-ի միջնորդությամբ Փարիզում հուլիսի 24-ին անցկացված բանակցությունների ժամանակ Սիրիայի և Իսրայելի պաշտոնյաները քննարկել են Սիրիայում լարվածության թուլացման հնարավորությունները, հայտնել է ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։
«Մեր նպատակն էր երկխոսությունը և լարվածության նվազեցումը, և մենք դա հստակ իրականացրինք», – նշել է Բարաքը X-ում հրապարակված հայտարարությունում։
Նա հավելել է, որ «բոլոր կողմերը վերահաստատել են նման ջանքերը շարունակելու իրենց պատրաստակամությունը»։
Սիրիայի տարբեր հատվածներից Սուեյդայի շրջան ժամանած բեդվիններն ավելի վաղ մուտք էին գործել դրուզներով բնակեցված թաղմասեր։ Իսրայելը միջամտել էր օդային հարվածներով՝ կանխելու, ըստ նրա, կառավարական ուժերի կողմից դրուզ բնակչության զանգվածային սպանությունը։