Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության եվ մոնիթորինգի կենտրոն››-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին, հուլիսի 4-5-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վրկ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 3-ին ցերեկը, 4-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-8-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի։

Երևան քաղաքի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        39.6°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              8.1°C (1957թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      24.8°C

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով