Սևանա լիճ բաց կթողնվի շուրջ 520 հազար մանրաձուկ՝ վերականգնելու Սևանի իշխանի պաշարները |armenpress.am|

armenpress.am: Սևանի իշխանի պաշարների վերականգնման ծրագրի շրջանակում շուրջ 520 հազար մանրաձուկ բաց կթողնվի Սևանա լիճ: 

Այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի ֆինանսավորման համար հաջորդ տարի կուղղի շուրջ 495 մլն դրամ:

Խոսելով Սևանա լիճ Սևանի իշխանի վերադարձի ծրագրի մասին՝ նախարարն ասաց. «2025 թվականին նախատեսում ենք շուրջ 520 հազար մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ»:

Սիմիդյանը հստակեցրեց, որ խոսքը իշխանի երկու տեսակի մասին է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով