Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Նաիրի մասնաճյուղի տնօրեն

Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է ՀԷՑ-ի  Նաիրի մասնաճյուղի տնօրեն։

Նորանշանակ տնօրենն իր հայտարարության մեջ գրել է․

«Սիրելի ընկերներ,

Այսօրվանից ստանձնել եմ Հայաստանի էլեկտրական ցանցերի Նաիրի մասնաճյուղի տնօրենի պատասխանատու պաշտոնը։

Սա ինձ համար մեծ պատիվ է, բայց միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Որպես պետականությանն ու երկրին ծառայելու իմ սկզբունքի հետևողական կրող՝ այստեղ ևս նպատակ ունեմ աշխատելու բացառիկ նվիրումով, բարձր պատասխանատվությամբ և առաջադեմ մոտեցումներով։

Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ վստահության համար։

Շարունակում եմ ծառայել հայրենիքիս՝

հանուն կայուն զարգացման և հանրային բարեկեցության»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև