Վրաստանի նախագահը ներում է խոստանում ընդդիմադիրներին՝ պայմանով |azatutyun.am

azatutyun.am Վրաստանի նախագահ Միխեյիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել բանտարկված քաղաքական գործիչներին, եթե նրանք համաձայնեն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

«Բոլոր համապատասխան դատապարտված քաղաքական գործիչներին առաջարկում եմ ներման դիմում ներկայացնել ինձ և նույն հայտարարությամբ հաստատել ընտրություններին մասնակցելու իրենց ցանկությունը: Նման դիմումի դեպքում ես անմիջապես կհրապարակեմ ներման մասին ակտ», – «Ֆեյսբուքում» գրել է Վրաստանի նախագահը։

Վրաստանում ՏԻՄ ընտրությունները նախատեսված են այս տարվա հոյտեմբերին, ութ ընդդիմադիր կուսակցություններ արդեն հայտարարել են ընտրական գործընթացը բոյկոտելու մտադրության մասին։

Վերջին շաբաթներին միայն Վրաստանում ութ ընդդիմադիր քաղաքական գործիչ է ազատազրկման դատապարտվել խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստերը բոյկոտելու համար։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է նախորդ իշխանությունների ենթադրյալ հանցագործությունները քննելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով