factor.am ԱՄՆ Տեխաս նահանգում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով առնվազն 24 մարդ է մահացել։ Մահացածների թվում երեխաներ կան, հաղորդում է ABC News-ը։
Ըստ The New York Times-ի՝ ևս 25 մարդ անհետ կորած է։ ABC News-ը նաև հայտնում է, որ տարածքում գտնվող աղջիկների համար նախատեսված քրիստոնեական ամառային ճամբարի՝ Camp Mystic-ի մասնակից 23 մարդ անհետ կորած է համարվում։
Նշվում է, որ բնակիչներին փրկելու և տարհանելու համար օգտագործվել են ուղղաթիռներ և ռազմական մեքենաներ։
Ընդհանուր առմամբ, արտակարգ ծառայությունները փրկել են 237 մարդու կյանք։ Այս մասին հաղորդել է նահանգի Ազգային գվարդիայի ղեկավար Թոմաս Սալզերը։ Տեխասի արտակարգ իրավիճակների կառավարման ղեկավար Նիմ Քիդը նշել է, որ օդերևութաբանական ծառայությունը անձրև էր կանխատեսել, որը, սակայն, իրական պատկերը չէր կանխորոշել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։