Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Ընդգծելով Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների ընդլայնման հեռանկարները՝ փոխքաղաքապետը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունն ու տարբեր բնագավառներում համատեղ նոր նախագծերի իրագործումը: Խոսելով ընթացիկ ծրագրերից՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է քաղաքաշինության ոլորտում Լիոնի հետ գործակցությանը:

Դեսպան Անն Լույոն, շնորհակալություն հայտնելով բովանդակային և հագեցած հանդիպման համար, իր հերթին կարևորել է իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը, նաև ոլորտային մասնագետների ուղիղ շփումներն ու փորձի փոխանակումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև քաղաքային այլ ծրագրերի շուրջ, քննարկել քաղաքապետարանի և դեսպանության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն