Ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել | factor.am

factor.am

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Արդարադատության նախարարությունից։

Թե ով է ազատ արձակված դատապարտյալը, ինչ հիմքով է դատարանը բավարարել դիմումը, գերատեսչությունից չեն հայտնում՝ հղում կատարելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին։

Ըստ ամենայնի, ցմահ դատապարտյալն ազատ է արձակվել մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում, քանի որ նախորդ՝ մայիս ամսին ուղարկված հարցման ժամանակ, ԱՆ-ից Factor TV-ին հայտնել էին, 2021-ից ի վեր դեռևս որևէ դիմում չի բավարարվել։

Հայաստանում 2018 թվականից ի վեր ընդամենը 6 ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով