Ֆիդանը մեկնել է Սիրիա | azatutyun.am

azatutyun.am  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով մեկնել է Սիրիա։ Դամասկոսում նա բանակցություններ կանցկացնի Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հետ։

«Ակնկալվում է,որ բանակցությունների ընթացքում թուրքական կողմը կգնահատի ազգային անվտանգությանն առնչվող այն սպառնալիքները, որոնք գալիս են Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից», – Reuters-ի հետ զրույցում նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով, որ Անկարայի համար «Սիրիայի միասնականության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն այսօր կարևոր է քան երբևէ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև