Արմեն Գրիգորյանն իրանցի պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով