Մարսելում շենքի պայթյունից հետո փլատակներից 2 դի է հայտնաբերվել, կան անհետ կորածներ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում 4-հարկանի բազմաբնակարան շենքը գետնին է հավասարվել պայթյունի հետևանքով: Շենքի փլատակներից 2 հոգու դի է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ըստ տեղի իշխանությունների՝ 6 մարդ դեռ անհետ կորած է: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը, տեղի ժամանակով ժամը 00:49-ին: Պայթյունի հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն քննիչները չեն բացառում գազի արտահոսքը:

Հարևան շենքերից 5 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, շուրջ 200 մարդ տարհանվել է: Հարևան շենքերից երկուսը մի քանի ժամ անց մասնակի փլուզվել են՝ առանց լրացուցիչ վնասվածքներ հասցնելու:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 100 հրշեջ: Հրդեհը շարունակվել է ամբողջ կիրակի օրվա ընթացքում՝ դժվարացնելով փրկարարների աշխատանքը:

Տարհանված մարդկանց տեղավորելու համար իրենց դռներն են բացել տեղի մարզադահլիճը և երկու դպրոց:

Ապրիլի 9-ին դեպքի վայր է այցելել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը:

Մարսելի փոխքաղաքապետ Յանիկ Օհանեսյանը լրագրողներին հայտնել է, որ մի քանի ականատես հաղորդել է «գազի կասկածելի հոտի մասին»: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով