Երևանյան լճի տարածքում նախատեսվում է սոճուտների, թեթև անտառային զանգվածի և քարապարտեզների հիմնում |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայտնեց, որ արդեն ավարտվել են Երևանյան լճի հարակից տարածքի մաքրման աշխատանքները:

«Սանիտարական էտի և չորացած ծառերի հատման աշխատանքներն ավարտվել են։ Շուրջ 40 բեռնատար նյութ է դուրս բերվել այդտեղից։ Կատարվել է քարտեզագրում, այս պահին այդ տարածքները ճարտարապետների նախագծման փուլում են»,- նշեց նա:

Ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի՝ հիմնականում նախատեսվում է սոճուտների, թեթև անտառային զանգվածի և քարապարտեզների հիմնում։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե ե՞րբ պատրաստ կլինի նախագիծը, Արմեն Բեգոյանը արձագանքեց՝ երկու շաբաթից: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով