ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստան և Ալբանիա անվանումները՝ այս անգամ Ալբանիան անվանելով Հայաստան։
Նա նշել է, որ Հայաստանը (իրականում՝ Ալբանիան) կռվել է Կամբոջայի հետ, բայց ինքը կանգնեցրել է այդ պատերազմը։
«Մենք հիմա ունենք Կամբոջա և Հայաստան։ Մենք ունենք Կոսովո, Սերբիա, Իսրայել, Իրան, Եգիպտոս, Եթովպիա»,- նշել է նա։
Նշենք, որ վերջին շրջանում Թրամփը հաճախ է նման սխալներ թույլ տալիս։ Այդ մասին անգամ հարց է ուղղվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ցանկացած մարդ և երկրի ղեկավար իր վրիպակներն ըստ պատեհության ուղղում է և ԱՄՆ նախագահը դա արդեն իսկ արել է, այդ թվում՝ իր թվիթերյան վերջին գրառման մեջ ,- Կառավարության վերջին նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։