Սիրիայի ղեկավարը վերջին 58 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ է այցելել | factor.am

factor.am

Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ աշ-Շարաան ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին։ Ինչպես հաղորդում է Syria TV հեռուստաալիքը, սա Սիրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է ԱՄՆ 1967 թվականից ի վեր։

Հեռուստաալիքի տվյալներով՝ աշ-Շարաային ուղեկցում են չորս նախարար։ Ակնկալվում է, որ այցի ընթացքում քննարկումներ կլինեն Սիրիա–ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորության վերաբերյալ, այդ թվում՝ Վաշինգտոնում Սիրիայի դեսպանության պաշտոնական բացման մասին։

Սեպտեմբերի 24-ին աշ-Շարաան ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։ CBS News-ի թղթակից Ջեննիֆեր Ջեյքոբսը հայտնել է, որ «քննարկվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և սիրիացի առաջնորդի հանդիպման պլանները»՝ նստաշրջանի շրջանակում։

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Թրամփը բանակցություններ էր անցկացրել աշ-Շարաայի հետ Էր-Ռիյադում։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սկսում է վերացնել Դամասկոսի դեմ տասնամյակներով սահմանված պատժամիջոցները։ Հուլիսի 1-ին նա ստորագրել էր հրամանագիր՝ Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը չեղարկելու մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն