Միացյալ Թագավորությունը, Կանադան և Ավստրալիան ճանաչեցին Պաղեստինի պետությունը

Միացյալ Թագավորությունը, Կանադան և Ավստրալիան ճանաչեցին Պաղեստինի պետությունը: Այս մասին հայտնում է CNN լրատվամիջոցը։

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հայտարարեց, որ Լոնդոնը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը՝ հույս հայտնելով երկպետական լուծման կյանքի կոչմանը։

«Մերձավոր Արևելքում ահավոր զարգացումների պայմաններում մենք քայլ ենք անում՝ խաղաղության հնարավորությունը կենդանի պահելու համար», – ասել է Սթարմերը։

Նույն օրը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն և արտգործնախարար Փենի Ուոնգը հայտարարեցին, որ Ավստրալիան ևս պաշտոնապես ճանաչում է անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետությունը։

«Այս քայլով Ավստրալիան ճանաչում է պաղեստինյան ժողովրդի երկարամյա ու լեգիտիմ ձգտումը՝ ունենալ սեփական պետություն», – ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ։

Կանադայի վարչապետ Մարք Կարնին ևս հաստատեց, որ Օտտավան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը։

«Կանադան ճանաչում է Պաղեստինի պետությունը և առաջարկում է մեր գործընկերությունը խաղաղ ապագայի կառուցման գործում՝ թե՛ Պաղեստինի, թե՛ Իսրայելի համար», – գրել է Կարնին X հարթակում։

Այս զարգացումները տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շաբաթվա նախաշեմին, որտեղ սպասվում է, որ Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ ևս կհետևեն նույն օրինակին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև