Պաղեստինի պետություն չի ստեղծվի Հորդանան գետի արևմուտքում. Նեթանյահու | azatutyun.am

azatutyun.am Պաղեստինի պետություն չի ստեղծվի Հորդանան գետի արևմուտքում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նա դատապարտել է Պաղեստին պետությունը ճանաչելու մի քանի երկրների քայլը։

«Դուք ահաբեկչությանը մեծ պարգև եք շնորհում», – ասել է նա՝ վկայակոչելով պաղեստինյան զինված խմբավորման՝ «Համաս»-ի 2023 թ. հարձակումը Իսրայելի վրա, որից մեկնարկեց Գազայում գրեթե երկու տարվա պատերազմը։

Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, ապա նաև Պորտուգալիան հայտարարել են Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին: Ինչպես սպասվում է, այս շաբաթ դա կանի նաև Ֆրանսիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն