Պորտուգալիան նույնպես պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը | factor.am

factor.am  Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը։ Սեպտեմբերի 21-ի ուշ երեկոյան այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Պաուլու Ռանժելը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Պորտուգալիան աջակցում է լուծմանը, որը ենթադրում է երկու պետությունների ստեղծում՝ որպես արդար և երկարատև խաղաղության միակ ուղի (պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ)»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, Ռանժելը շեշտել է Պորտուգալիայի հանձնառությունը՝ ճանաչելու Իսրայել պետության գոյության իրավունքը: Նա նաև նշել է «պորտուգալացի և իսրայելցի ժողովուրդների միջև հատուկ բարեկամությունը» և ասել, որ Լիսաբոնը դատապարտում է «ՀԱՄԱՍ»-ի կողմից հոկտեմբերի 7-ին կատարված «սարսափելի ահաբեկչական հարձակումները»։

Դիվանագետը նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել իսլամիստ զինյալների կողմից պահվող իսրայելցի պատանդներին և զոհված պատանդների մարմինները վերադարձնել իրենց ընտանիքներին՝ կրկնելով հակասեմականության ցանկացած դրսևորման դեմ պայքարելու իր կոչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանադան, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան էին հայտարարել Պաղեստին պետության ճանաչման մասին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև