factor.am Ադրբեջանի շահավետ աշխարհագրական դիրքը երկիրը դարձնում է տարածաշրջանային տնտեսական քաղաքականության ռազմավարական կենտրոն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող առաջին միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում՝ կրկին օգտագործելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։
«Միջին միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալները տարեցտարի աճում են։ Այս ցուցանիշը, ի դեպ, առաջիկա տարիներին ավելի կաճի, հատկապես, Զանգեզուրի միջանցքը շահագործման հանձնելու հետ մեկտեղ»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, թե Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ այժմ առաջնահերթություն է տալիս տնտեսական դիվանագիտությանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում