Պատրաստ ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը հենց այսօր, հույս ունենք՝ Անկարան կարձագանքի մեր պատրաստակամությանը. Ռուբինյան | tert.am

tert.am Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկիզբ են առել ավելի քան 30 տարի առաջ, և Հայաստանը մշտապես կարևորել է դաշինքի հետ գործընկերությունը՝ մասնակցելով խաղաղապահ առաքելություններին և աջակցելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։

Ռուբինյանը ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասն է, և Երևանը պատրաստ է շարունակել այն՝ ուղղված տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության ամրապնդմանը։

«Խորհրդարանական մակարդակում հարաբերությունները զարգանում են 2022 թվականից, երբ ԱԺ-ն դարձավ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցիացված անդամ»,- ասաց նա։

Փոխնախագահը ներկայացրեց նաև վերջին զարգացումները Հարավային Կովկասում․ «Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ. 2024 թ․ օգոստոսի 30-ին ստորագրվել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, սահմանազատվել է պետական սահմանի առաջին 12 կիլոմետրանոց հատվածը։ Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, ստորագրվել է խաղաղության մասին համատեղ հռչակագիր, իսկ երկու երկրների արտգործնախարարները նախաստորագրել են միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր։

Տարածաշրջանային հաղորդակցություններ. Ռուբինյանը կարևորեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նախատեսում է Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների, գազատարների, էլեկտրական և ինտերնետային կապերի ընդլայնում։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը կարող է դառնալ Արևելք-Արևմուտք և Հյուսիսճ-Հարավ տրանսպորտային հանգույց»։

Նա հավելեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մնում է արտաքին քաղաքական առաջնահերթություն։ «Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը հենց այսօր», – ասաց Ռուբինյանը՝ հույս հայտնելով, որ Անկարան կարձագանքի Երևանի պատրաստակամությանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև