Ճապոնիան հայտարարել է, որ կքննարկի Պաղեստինը ճանաչելու ժամկետները | shantnews.am

shantnews.am  Ճապոնիայի կառավարությունը, որը ներկայումս Պաղեստինը ճանաչելու ծրագրեր չունի, այժմ քննարկում է ոչ թե դա անել-չանելու, այլ՝ դրա ժամկետները։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի գլխավոր կաբինետի քարտուղար Յոշիմասա Հայաշին՝ մեկնաբանելով որոշ երկրների կողմից Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումները։

«Մեր երկրի համար հարցը ոչ թե այն է, թե ճանաչե՞լ այն որպես պետություն, այլ այն, թե երբ դա անել։ Դրա հիման վրա մենք ուշադիր կհետևենք ապագա զարգացումներին և ուշադիր կքննարկենք այս հարցին», – ասել է նա։

Ավելի վաղ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան հայտարարել էր, որ Տոկիոն որոշել է չճանաչել Պաղեստինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ժամանակ։ Նա նաև քննադատել է Իսրայելի «միակողմանի գործողությունները» և կոչ արել միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամը դադարեցնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև