shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը մտադիր է ճնշում գործադրել Վաշինգտոնի՝ եվրոպացի դաշնակիցների վրա ռուսական նավթի գնումը դադարեցնելու համար։
«Եվրոպացիները նավթ են գնում Ռուսաստանից։ Դա չպետք է տեղի ունենա», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով ACI վերլուծական կենտրոնի կողմից Վիրջինիայում սեպտեմբերի 20-ին կազմակերպված ընթրիքի ժամանակ։
Թրամփի խոսքով՝ Ուիթաքերը «երկար չի թողնի, որ սա շարունակվի»։ Թրամփը շեշտել է, որ Ուիթաքերը պետք է այս հարցի շուրջ խորհրդակցի ԱՄՆ դաշնակիցների հետ։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր վարչակազմը քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ում նավթի արտադրությունը մեծացնելու և դրա արժեքը նվազեցնելու համար։
Թրամփի խոսքով՝ նավթի գների «մի փոքր ավելի անկումը» կհանգեցնի Ուկրաինայում հակամարտության «ավտոմատ ավարտին»։