Սիրիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 5-ին | azatutyun.am

azatutyun.am  Սիրիայում նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան առաջիկա հոկտեմբերի 5-ին, հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը:

Շաբաթներ առաջ կառույցը հայտարարել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկրի երեք նահանգներում քվեարկությունն անորոշ ժամանակով կհետաձգվի։ Առայժմ հստակ չէ՝ երեք նահանգները՝ Սուեյդան, ալ-Հասաքան և Ռաքքան ևս կմասնակցեն առաջիկա ընտրություններին։

Նոր և ընդլայնված խորհրդարանը, ըստ տեղական մամուլի, կունենա 210 անդամ, որոնցից մեկ երրորդը կնշանակվի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից։

Մոտ 23 միլիոն բնակչություն ունեցող երկրում Ասադի նախագահության օրոք խորհրդարանն ուներ ընդամենը 150 տեղ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն