ԱԽ քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Գործողությունների գծով փոխտեղակալին

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Գործողությունների գծով փոխտեղակալ Բուրչու Սանին:

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Երևան և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու արդյունքին միտված երկկողմ փոխգործակցությունը:

Բուրչու Սանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանում «108-րդ ՌՈՈՒԶ-ՌՈԹ» սեմինարի անցկացումը: Փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում Հայաստանն ներգրավվածության ավելացման համար:

Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև