Միքայել Սրբազանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա վաղը. Սրբազանը հանդես կգա եզրափակիչ հայտարարությամբ | news.am

news.am Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին։

Հաջորդ նիստի ընթացքում Շիրակի թեմի առաջնորդը հանդես կգա եզրափակիչ հայտարարությամբ։

Նշենք, որ այսօր Երևանի առաջին ատյանի ընդահնուր իրավասության քրեական դատարանում ընթանում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով հերթական դատական նիստը։ Այս դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը հանդես եկավ մեղադրող կոմի եզրափակիչ ելույթներում արտահայտված մտքերի վերաբերյալ հակիրճ դիտարկումներով։

Նախորդ դատական նիստերի ընթացքում դատավարության կողմերը հանդես են եկել եզրակափիչ ելույթներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև