ԵՄ-ի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև ընթացող գործընթացը | news.am

 news.am ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Քննարկումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկայիս վիճակի վերաբերյալ և քննարկել դրանց հետագա զարգացման հնարավորությունները։ Քննարկված թեմաների թվում են եղել քաղաքական երկխոսության ամրապնդումը, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը և համատեղ ջանքերի ակտիվացումը այնպիսի հիմնական ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայում, տրանսպորտում, կայուն զարգացման մեջ և մարդասիրական նախաձեռնություններում։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև