Թրամփը ՄԱԿ-ում կհանդիպի մի շարք երկրների առաջնորդներին, այդ թվում՝ Զելենսկուն | azatutyun.am

azatutyun.am

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն այսօր հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Միավորված ազգերի կազմակերպությունում պատրաստվում է մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել:

Հաղորդվում է, որ հանդիպումները կսկսվեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Ուկրաինայի, Արգենտինայի և Եվրամիության առաջնորդների հետ երկկողմանի բանակցություններով։

Լևիթը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Ինդոնեզիայի, Թուրքիայի, Պակիստանի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Հորդանանի առաջնորդների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև