Բենզալցակայանում պայթյունի մասին ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ-ից մանրամասներ են հաղորդում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 19։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է մոտ 150 քմ խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 19:55-ին: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 500 քմ խոտածածկույթ և բենզալցակայանի պահեստ:

Այս պահի դրությամբ պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև