factor.am Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովում, որը նվիրված էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը։
«Ժամանակն եկել է։ Հենց այդ պատճառով, հավատարիմ մնալով Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու՝ Ֆրանսիայի պատմական հանձնառությանը, ես հայտարարում եմ՝ Ֆրանսիան այսօր ճանաչում է Պաղեստին Պետությունը»,- ասել է Մակրոնը։