Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը | tert.am

tert.am Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Դեվիդ Վադեֆուլի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը, այդ թվում՝ Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովը:

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև