Բելգիան ճանաչել է Պաղեստինի պետականությունը | shantnews.am

shantnews.am Բելգիան միացել է Պաղեստինը որպես պետություն ճանաչած երկրների խմբին։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) նստաշրջանի շրջանակներում։

«Բելգիան միշտ պաշտպանել է երկու պետությունների լուծումը և այսօր միացել է Նյու Յորքի հռչակագրի ստորագրողներին։ Միայն նման լուծումը թույլ կտա Իսրայելի և Պաղեստինի ժողովուրդներին ապրել կողք կողքի խաղաղության և անվտանգության մեջ», – նշել է վարչապետը։

«Իսրայելցի քաղաքական գործիչների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին հայտարարությունները, որ Պաղեստին պետություն գոյություն չի ունենա, լրացուցիչ պատճառ են այս հարցում պաղեստինցիներին աջակցելու համար։ Հետևաբար, Բելգիան այսօր աշխարհին հզոր քաղաքական ազդանշան է ուղարկում՝ միանալով այն երկրների խմբին, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հայտարարել են Պաղեստինի պետության ճանաչման մասին», – հավելել է Դե Վևերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև